«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում»


    Ապրիլի 6-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրն էր Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Նատալիա Տսագրիսը: Երեխաների համար մեր հյուրը ֆրանսերենով կարդաց Շարլ Պերրոյի «Փուփուշիկ Ռիքեն» հեքիաթը, իսկ հայերեն տարբերակը փոքրիկ ընթերցողները ունկնդրեցին դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Միջոցառման մասնակիցներն էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Արարատի մարզի Այնթապ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Ներկաներին ողջունեց գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են