Ցերեկույթ նվիրված Մկրտիչ Կորյունի ծննդյան 105-ամյակին


    Մարտի 28-ին «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, արձակագիր և բանաստեղծ Մկրտիչ Կորյունի ծննդյան 105-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Մկրտիչ Կորյունի առակների բեմադրությամբ, երաժշտական և պարային կատարումներով ելույթ ունեցան Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հինմական դպրոցի աշակերտները: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը և ուսուցչուհի Աննա Սարգսյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են