Ֆրեդ Աֆրիկյանի գրքերի շնորհանդեսը


    Մարտի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ճարտարապետ-գրաֆիկ, բանաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանի գրքերի շնորհանդեսը: Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների գործում։ Նա ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուները։ Հեղինակին ողջունեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, ճարտարապետ-գրաֆիկ Գագիկ Հակոբյանը, ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը: Ֆրեդ Աֆրիկյանի գրքերից հատվածներ կարդաց դերասանուհի, ասմունքող Աիդա Ասատուրյանը: Ցերեկոն վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են