Պոեզիայի ծառզարդար


    Մարտի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի մուտքի հարթակում վաղ առավոտից հնչում էր հայ դասական պոեզիայի նմուշներից: Գրադարանը նշում էր Պոեզիայի միջազգային օրը: Ընդունված ավանդույթը չխախտելով` գրադարանի աշխատակազմը կազմակերպել էր «Պոեզիայի ծառզարդար»: Թե՛ պատահական անցորդները, թե՛ գրադարանի ընթերցողները իրենց նախընտրած քառատողը հանձնում էին բազմերանգ «տերևներին» և ամրացնում գրադարանի հարակից ծառերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են