Շրջայց գրադարան


    Փետրվարի 19-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի 5-6 –րդ դասարանի աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ: Գիրք նվիրելու օրվան նվիրված՝ գրադարանի դահլիճում աշակերտները դիտեցին Ժիրայր Դադասյանի «Հայոց այբուբեն» ֆիլմը, որից հետո դերասանուհի Գայանե Սամվելյանը նրանց ներկայացրեց օրվա խորհուրդը և հատվածներ Եզոպոսի առակներից: Այնուհետև աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, այնուհետև խաղացին «OSMO MOSTER» ինտերակտիվ խաղը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են