Եվս մեկ համագործակցության սկիզբ…


    Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիրների խորհրդի կողմից նոյեմբերի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրքերի նվիրատվություն՝ ականավոր գիտնական-մանկավարժ Լևոն Հարությունյանի 90-ամյա հոբելյանի առթիվ: Գրքերը Լևոն Հարությունյանի գիտական ժառանգության նմուշներից էին. «Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում», «Պարտիզագործի հանրագիտարան», «Ֆիտոթերապիա» (բուսաբուժություն),«Հետաքրքրաշարժ բուսաբանություն», «Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները» : Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Լևոն Հարությունյանը հեղինակ է շուրջ 40 գիտական մենագրությունների, որոնց մի մասը նախատեսված է աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, ընթերցողների լայն շրջանի համար: Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են