Տարվա լավագույն ընթերցող 2016» մրցույթի ամփոփում


    Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի» շրջանակներում տեղի ունեցավ՝ «Տարվա լավագույն ընթերցող 2016» մրցույթի ամփոփումը: Դահլիճում ցուցադրվում էր Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Հայկ Փիրումյանի գեղանկարչական աշխատանքները: Հայկը Ավետ Տերտերյանի արվեստի դպրոցի նկարչական բաժնի սան է: 2016թ. «Տարվա լավագույն ընթերցող» էին ճանաչվել «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի ընթերցող՝ Երևանի Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի՝ Անի Կառլենի Պողոսյանը, տեխնիկական գրականության բաժնի ընթերցող՝ Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի՝ Իլոնա Արթուրի Մկրտչյանը, թիվ 21 գրադարան մասնաճյուղի ընթերցող՝ Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Արթուր Արմանի Հակոբյանը, ԿԳ-ի «Մանկական գրականության» բաժնի ընթերցող՝ Երևանի Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Գուրգեն Վյաչեսլավի Ջագեյանը, թիվ 33 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ՝ Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ Գոռ Յուրիկի Սահակյանը և Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ՝ Ժորա Արայիկի Ղազարյանը, թիվ 27 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ` Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի` Մարինե Խաչատուրի Աղաջանյանը և Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտ` Ռաֆայել Վահեի Գալստյանը, թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող` Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի` Կարինե Արմանի Սարինգուլյանը, թիվ 15 գրադարան-մասնաճյուղի ընթերցողներ` Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհիներ` Գայանե Սարգսի Գասպարյանը և Մարի Դավիթի Մուրադյանը, թիվ 28 գրադարան-մասնաճյուղի ընթերցող` Երևանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի էմմա Հարությունի Շահնազարյանը և Արվեստի գրականության բաժնի ընթերցող` Երևանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի` Նարե Միքայելի Գևորգյանը: Իսահակյան գրադարանի փոխտնօրեններ Ռուզաննա Բարսեղյանը, Կարինե Մեհրաբյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը շնորհավորեցին հաղթողներին և գրադարանի կողմից նրանց հանձնեցին պատվոգրեր և գրքեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են