Երևանի Քաղաքապետարանի
<<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ
Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Ապրիլի 15–ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որի շրջանակներում գրադարանը ներկայացրեց նկարիչ, մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ «Անկորույս իմ Սյունիք» խորագրով։ Նկարչի արվեստի, ստեղծագործական գործունեության և ժառանգության մասին խոսեցին արվեստաբան Հասմիկ Սարգսյանը, արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը, խմբագիր, հրապարակախոս, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը և երաժիշտ, դիրիժոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Ընտրված թեմայի կարևորության մասին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Լեմս Ներսիսյանը։ Միջոցառումը վարեց և տաղանդավոր նկարչին ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Ցուցահանդեսը կշարունակվի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում մինչև ապրիլի 30-ը։ nn
Հեղինակային իրավունքները պաշտպանված © են