Մայիսի 25-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Ա ՄՆ-ում բնակվող գյումրեցի բանաստեղծ Դանիել Դավթի «Դղյակներ, որոնք իմը չեն», «Երկնային հաշվետվություն» գրքերի շնորհանդեսը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին:
Ինչպես մանկագիր Ղուկաս Սիրունյանն է ասել՝ «Դանիելը բարձր մտածողության ու հայացքների բանաստեղծ է: Նրա տողերում հոսում է կյանքի ճշմարտությունն ու գեղեցկությունը ինքնատիպ և յուրովի»:
Միջոցառումը վարեց և բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ, արձակագիր Լենա Հարությունյանը: Ելույթներով հանդես եկան բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանը, արձակագիր, թարգմանիչ Վահան Մելքոնյանը, Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, Աշուղ Աստղանուշը, Կարինե Ամիրյանը, Սոֆյա Սարգսյանը, Ջուլիետա Գալստյանը և Սյուզի Երեմյանը: Ընթերցումներով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են