"Yerevan Book Fest" գրքի երևանյան փառատոնի շրջանակներում մայիսի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, «Կնիգուրու» մանկապատանեկան լավագույն ստեղծագործության hամառուսաստանյան մրցույթի դափնեկիր, "Նոր մանկական գրքի" մրցույթի դափնեկիր՝ Լարիսա Ռոմանովսկայայի հետ։
Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց գրադարանի «Ռուսական կենտրոնի» ղեկավար Լիլիթ Կարապետյանը։
Հանդիպումն անցավ շատ ջերմ, գեղեցիկ և հետաքրքիր մթնոլորտում։ Գրողն ու երեխաները միասին հեքիաթ հորինեցին, Լարիսա Ռոմանովսկայան պատմեց իր գրքերի մասին, ծանոթացրեց իր ստեղծագործությունների հերոսների հետ։ Դպրոցականներն իրենց անկեղծ հարցերով և պատասխաններով հիացրեցին հեղինակին, իսկ անմիջական շփումն ավելի արդյունավետ դարձրեց հանդիպումը։
Հանդիպման ավարտին Լարիսա Ռոմանովսկայան իր գրքերը նվիրեց Իսահակյան գրադարանին։
Միջոցառումը վարեց գրաքննադատ, թարգմանիչ, գրականագետ Դարյա Կուզինան։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են