Մայիսի 24-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ լոնդոնաբնակ բանաստեղծուհի Գայանե Խաչի «Սերը լույսի քաղաքում» գրքի շնորհանդեսը։
Միջոցառման մեկնարկը տրվեց «Հեռվում ապրեցի երազներով ջինջ» տեսանյութի ցուցադրությամբ: Ելույթներով հանդես եկան բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, «ՀԳՄ հրատարակչության» տնօրեն Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, գրքի խմբագիր Ալեքսանդր Ղումաշյանը, մանկագիր Հայկուշ Օհանյանը, բանաստեղծ, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը և այլք։ Ներկաներն ունկնդրեցին հեղինակի ստեղծագործություններից՝ դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի, բանասեր Լուսինե Համբարյանի ընթերցմամբ։ Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են