Մայիսի 19-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, նվիրված կոմպոզիտոր Կարինե Գալյանի ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության՝ 45 – ամյակներին: Ելույթներով հանդես եկան և կոմպոզիտորի բազմամյա բեղմնավոր և վառ ստեղծագործական գործունեության մասին խոսեցին Փոքրիկ Իշխան կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը և փոխտնօրեն Լուսինե Ավետիսյանը, գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և գրող Անահիտ Արփենը: Հեղինակի նվագակցությամբ գեղեցիկ և գունեղ կատարումներով հանդես եկան «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի երգչախմբի և վոկալ ստուդիայի սաները: Միջոցառումը վարեց դերեսանուհի Գայանե Սամվելյանը: Ավարտին՝ վաստակաշատ հոբելյարը խոսեց իր գործունեության և իր հետագա ծրագրերի մասին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են