Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան էին այցելել Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը և Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ֆինանսա-տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Digitain LLC» ընկերության պետական և հանրային մարմինների հետ կապերի ղեկավար Լուսինե Գևորգյանը։ Հյուրերը «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ին և համայնքային գրադարաններին նվիրեցին մոտիվացիոն բնույթի գրքեր, որոնք կհամալրեն գրադարանների գրքային ֆոնդերը և շուտով հասանելի կլինեն ընթերցողներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են