Ապրիլի 7-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, մենագրության, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ Մարիամ Գևորգյանի՝ «Ագապե» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված են հեղինակի մինիմալիստական ոճի բանաստեղծությունները, որոնք գրված են սիրո մասին: Դահլիճում ցուցադրված էին Երևանի պետական քոլեջի դասախոս, նկարչուհի Սուսաննա Ջանոյանի գեղանկարչական աշխատանքները: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, գրող, մանկավարժ Վալերի Պարանյանը, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, բանաստեղծ, լրագրող Հակոբ Սրապյանը, թեհրանահայ Ռազմիկ Տեր- Հովհաննիսյանը: Մարիամ Գևորգյանի բանաստեղծություններից ընթերցեցին միջոցառման մասնակիցները և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները: Միջոցառումը վարեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գրադարանավար Հռիփսիմե Մարդոյանը: Ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ, բանաստեղծուհի Մարիամ Գևորգյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են