Ապրիլի 5-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բանասեր, երկարամյա մանկավարժ և 14 գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանի «Հայրենապատում» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 44 - օրյա պատերազմի հերոսների, հայրենիքի համար նրանց կատարած սխրանքների մասին։ Ներկա էին հերոսների ծնողներն ու ընտանիքի անդամները։
Հեղինակը ներկայացրեց հերոսների հարազատներին, ովքեր նրա գրավոր խոսքով դարձել էին կարծես մի ընտանիք ։ Հերոսածին մայրերի համար Վիոլետա Մնացականյանի նախաձեռնած հանդիպումը մի հարկի տակ՝ անակնկալ էր: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռ. Բարսեղյանը:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մարիամ Բաբայանը և 44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը: Պատերազմի մասնակից տղաների խոսքը շատ խոստումնալից էր և ապագա հաղթանակի հանդեպ հավատ ներշնչող։
Միջոցառման ավարտին, Մանուշակ Ստեփանյանը հեղինակին ներկայացրեց նաև որպես նվիրյալ որդիների՝ զինվորականների մայր, ովքեր այսօր ծառայում են հայրենիքին:
Հանդիպումն անցավ փոխադարձ գնահատանքների մթնոլորտում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են