Մարտի 23-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Համահայկական ԳՄ նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի «Թումանյանը և ժամանակակից հայ գրականությունը» գրքի շնորհանդեսը։ Գրքում քննարկվում են ժամանակակից հայ գրականության, գրական ժառանգորդության, ավանդույթի և նորարարության հարցեր: Ներկայացվում է Թումանյանական ավանդույթն այսօր և նրա նշանակությունը արդի գրականության մեջ: Թումանյանի հիշատակի օրը հավաքվել էին մտավորականներ՝ գրողներ, գրականագետներ, արվեստի գործիչներ, ուսուցիչներ... Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Ելույթ ունեցան գրականագետ, բ գ դ , պրոֆեսոր, Դավիթ Գասպարյանը, արձակագիր Լևոն Ջավախյանը, գրող Լևոն Խաչատրյանը, ուսուցչուհի, գրող Ալվինա Շիրվանյանը։ Իրենց դասախոսի գրքի, գործունեության, կերպարի մասին զեկույցներով հանդես եկան ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները։ Ներկա էին թիվ 100 դպրոցի աշակերտները՝ իրենց ուսուցչուհի Արմինե Ստեփանյանի հետ։ Գեղարվեստական կատարումով հանդես եկավ Երգիչ Արծրուն Անանյանը: Միջոցառումը վարեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են