Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ խաղ-մրցույթ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Խաղի եզրափակիչ փուլին մասնակցեցին «Ավ․Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ «ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐ», Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «ՀԱՅՈՐԴԻՆԵՐ» և Տեխնիկական գրակականության բաժնի «ՀԱՅԱԶՈՒՆԻՆԵՐ» թիմերը։ Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Թիմերը ողջունեցին միմյանց: Խաղն ընթացավ անզիջում և հետաքրքիր պայքարում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց «ՀԱՅՈՐԴԻՆԵՐ» թիմը: Հաղթող թիմը ստացավ պատվոգիր, իսկ մասնակից բոլոր թիմերը նվերներ՝ գրքի տեսքով: Մասնակիցները, վերազինվելով նոր գիտելիքներով, հեռացան գրադարանից կրկին վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են