Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ խաղ-մրցույթի երկրորդ փուլը ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Մրցույթին մասնակցեցին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գ/մ «ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐ», թիվ 36 գ/մ «ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ», թիվ 27գ/մ «ՊԱՏԱՆԻ ԱՐՄԵՆԱԿՅԱՆՆԵՐ», թիվ 29 գ/մ «ԶԱՐՅԱՆՑԻՆԵՐ», Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «ՀԱՅՈՐԴԻՆԵՐ» և թիվ 37 հիմնական դպրոցի «ՈՍԿԵՂԵՆԻԿ ԼԵԶՈՒ» թիմերը։ Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությանը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Մասնակից բոլոր թիմերը նախապատրաստվել էին բարձր մակարդակով։ Գրադարանի լուսավոր դահլիճում ներկաները դիտեցին ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին։ Խաղ-մրցույթի երկրորդ փուլում հաղթող ճանաչվեցին և եզրափակիչ փուլ անցան թիվ 21 գ/մ «ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐ» և Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «ՀԱՅՈՐԴԻՆԵՐ» թիմերը։ Մնացած թիմերն արժանացան խաղ-մրցույթի մասնակցության հավաստագրերին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են