Թումանյանի մանկական ստեղծագործությունները կենդանի են, աշխույժ, որովհետև այն աղբյուրը, որտեղից նա վերցնում էր իր լեզվի ճկուն արտահայտչաձևերը, ժողովրդի լեզուն էր։ Ինչպես Թումանյանն էր ասում.
«Հեշտ ու հանաք բան չէ մանկական գրվածք գրելը»։
Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին «Հեքիաթ» մանկապարտեզի սաները։ Նրանց ողջյունեց, օրվա խորհրդի հետ ծանոթացրեց և գրադարանի կողմից գրքեր նվիրեց «Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը:
Փոքրիկները գրադարան էին բերել Թումանյանական շունչ․ ասմունքեցին, երգեցին և իրենց գիտելիքներով հիացրեցին ներկաներին։ Գեղեցիկ և բովանդակալից միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Կարինե Թովմասյանը՝ նշելով, որ մանկապարտեզի սաների այցը գրադարան Գիրք նվիրելու օրվա առթիվ դարձել է գեղեցիկ ավանդույթ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են