Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում, մանկական գրականության բաժնի գրադարանավար Արմինե Ոսկանյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր , բեմադրիչ Արմեն Բարսեղյանի հետ։ Հյուրերն էին Երևանի թիվ 22 հիմնական դպրոցի 8 – րդ դասարանի աշակերտները՝ դասղեկի և ծնողների ուղեկցությամբ: Ցուցադրվեցին հատվածներ վերջերս Ռուսաստանի Լիպեցկ քաղաքի պետական տիկնիկային թատրոնում Արմեն Բարսեղյանի բեմադրած Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթի պրեմիերայից՝ ռուսերեն թարգմանությամբ / Жить не тужить/: Այնուհետև բեմադրիչը մեծ սիրով պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին: Ծավալվեց անմիջական զրույց-քննարկում և երեխաները ևս մեկ անգամ բացահայտեցին ու հասկացան Մեծն Թումանյանի իմաստնությունը և համամարդկայնությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են