Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ Վահագնի ծնունդը աշխարհի 50 լեզուներով գրքի շնորհանդեսը: Գիրքը հավաքել և հրատարակության էին պատրաստել Կահիրեցի երաժշտագետ և բանասեր Հայկ Ավագյանը և գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը:
Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության շնորհիվ պահպանված և մեզ հասած «Վահագնի ծնունդը» հայտնի ամենահին հայկական երգերից է։ Գողթան գավառի այս գլուխգործոցը պատկերում է Հին Հայաստանում պաշտվող կրակի, ամպրոպի և պատերազմի աստված Վահագնի ծնունդը։
«Վահագնի ծնունդը աշխարհի 50 լեզուներով» գիրք ներառում է ոչ միայն թարգմանություններ, այլև արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներ:
Դահլիճում ընթերցվեց «Վահագնի ծնունդը» բազմաթիվ լեզուներով.
Օլգա Արզումանյանը՝ լիտվերեն
Գալինա Ադամյանը՝ ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն
Լուսանա Հովհաննիսյանը՝ ֆրանսերեն, պարսկերեն
Ալիսա Եփրանոսյանը՝ վրացերեն
Դիանա Սմբատյանը՝ հունարեն
Սոնա Մարտիրոսյանը՝ արաբերեն
Սառա Մխիթարյանը՝ իտալերեն
Նանե Ջերահյանը՝ հոլանդերեն
Ռուզան Խոջիկյանը՝ ճապոներեն
Դավիթ Գրիցենկոն՝ չինարեն
Թեհմինա Թումասովան՝ ասորերեն
Արծվի Բախչինյանը՝ լինգալերեն, շվեդերեն, անգլերեն
Միջոցառումը եզրափակեց գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, ով հանդես եկավ իր հեղինակած «Վահագնի ծնունդը» բանաստեղծությամբ գրված երգի կատարումով:
Ցերեկույթը վարեց և հայերեն լեզվով տարբեր հեղինակների թարգմանություններ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են