Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի 2022թ. տնօրենին կից մեթոդական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ինչպես մեթոդական խորհրդի անդամներ, այնպես էլ ԿԳ ՀՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի վարիչներ: Մեթոդական խորհրդի անդամները՝ նախագահի առաջարկությամբ, մեկ րոպե լռությամբ հարգեցին գրադարանի մեթոդական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի հիշատակը: Մեթոդական խորհրդի հաստատմանը ներկայացվեց նոր կազմը: Մասնակիցների միաձայն քվեարկությամբ գրող, հասարակական գործիչ, անվանի մտավորական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանը /հաշվի առնելով վերջինիս համաձայնությունը/ ընդգրկվեց գրադարանի մեթոդական խորհրդի նոր կազմում: Մեթոդական խորհրդի նախագահ, ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Կարապետյանը մասնակիցների քննարկմանն ու հաստատմանը ներկայացրեց 2023 թ.-ի ՀՈԱԿ-ի գլխավոր աշխատանքային ծրագիրը: Ելույթներով հանդես եկան մեթոդական խորհրդի անդամներ պատմաբան, պ.գ.թ. Գևորգ Յազըճյանը, գրականագետ, բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը, գրադարանի գիտական գծով փոխտնօրեններ Ռուզան Բարսեղյանը, Կարինե Մեհրաբյանը, կառուցվածքային ստորաբաժանումների վարիչները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են