Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ իրավաբան, բանաստեղծ Արմեն Աշրաֆյանի «ՈՉ ամենևին, ու երբեք էլ՝ ՈՉ» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը, որը լույս է ընծայվել Արմեն Աշրաֆյանի ընկերոջ՝ Վանո Եղիազարյանի մեկենասությամբ:
«Վերջին երգն ու սրտի ղողանջն է նրա անտիպ մնացած այս փոքրիկ բանաստեղծությունների շարքը, որ իբրև հոգու պարտք՝ նվիրաբերում ենք նրա պայծառ հիշատակին»:
Վանո Եղիազարյան
Բանաստեղծի հուշ- ցերեկույթին բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Արմեն Աշրաֆյանի կյանքի և ստեղծագործությունների մասին խոսեցին բանասեր, գրականագետ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, թարգմանիչ, բանաստեղծ Գագիկ Դավթյանը, բժիշկ Հրաչյա Բաղդասարյանը, գրող, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը: Հեղինակի բանաստեղծություններից ընթերցեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Խաչատրյանը և տարրական դասարանի ուսուցչուհի Սրբուհի Մելիքսեթյանը: Միջոցառումը վարեց և բանաստեղծի մասին խոսեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Արմեն Աշրաֆյանի դուստրը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են