Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայաստանի հրատարակիչների առաջարկությամբ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին «Նյումեգ», «Անտարես», «Էդիտ Պրինտ», «Արմավ» հրատարակչությունների տնօրենները և ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության առաջատար մասնագետ Տիգրան Աստվածատրյանը, «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ակտիվ ընթերցողները և գրադարանավարները: Մասնակիցները երկուստեք կարևորելով գրադարան-հրատարակչություն-ընթերցող համագործակցությունը, նշեցին բացթողումները և ներկայացրեցին հետագա համագործակցության նոր առաջարկներ :
Հանդիպումն անցավ հարց-պատասխան ձևաչափով և կարևորվեց նման քննարկումների անհրաժեշտությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են