Խաղ- մրցույթի առաջին փուլ


    Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին - Եղիշե Չարենց-125» խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15գ/մ-ի «Չարենց-Նամե», թիվ 36գ/մ-ի «Երկիր Նաիրի», թիվ 27գ/մ-ի «ԿԱՐՍ», Ս․ Վահունու անվան թիվ 28 գ/մ-ի «ԾԻԱԾԱՆ», Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի Արվեստի գրականության բաժնի «ՏԱՂԱՐԱՆ», Երևանի թիվ 37 հիմնական դպրոցի «ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ», Երևանի Լ․ Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Սոմա» թիմերը։
Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց Հռիփսիմե Մարդոյանը։ Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Մասնակից բոլոր թիմերը նախապատրաստվել էին բարձր մակարդակով։ Գրադարանի լուսավոր դահլիճում թևածում էր Չարենցյան պոեզիայի շունչը: Խաղ- մրցույթի առաջին փուլը հաղթահարեց և մրցույթի եզրափակիչ փուլ անցավ «Չարենց-Նամե» թիմը, իսկ մասնակից թիմերը արժանացան խաղ-մրցույթի մասնակցության հավաստագրերի։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են