Գրականության մեջ շատ ժանրեր կան․․․ ռոմանտիզմ, իդեալիզմ, կլասիցիզմ, ռեալիզմ․․․ Ես հորինել եմ իմ սեփական ժանրը՝ ավանտյուրիզմ՝ արկածախնդրություն, քանի որ վերոնշյալներից ոչ մեկն իմ սրտով չէր։
Մարկ Արեն
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, տնտեսագետ Մարկ Արենի «987» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել էր Բուկինիստ հրատարակչությունը, որը կազմակերպեց նաև գրքերի ցուցահանդես-վաճառք:
«987»-ը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանը, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսրեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII- քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։
Վեպի համար հիմք են ծառայել իրական պատմական իրադարձությունները։
Ելույթներով հանդես եկան Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, «Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Միջոցառումը կրեց ավելի շատ ինտերակտիվ բնույթ: Հեղինակը սիրով պատասխանեց ընթերցողների կողմից հնչեցված հարցերին և ներկայացրեց գրական ստեղծագործական կյանքում տեղ գտած իր մտահոգությունները, ապրումները և իր խոհափիլիսոփայական հոգեվիճակը:
Միջոցառումը վարեց և ակտիվ քննարկում ապահովեց լրագրող՝ Աելիտա Չիլինգարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են