Ավ. Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպում: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Գրողի ստեղծած գրականության, վաստակի և ստեղծագործական ուղու մասին հանգամանալից ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երվանդ Տեր Խաչատրյանը: Վահագն Գրիգորյանի գրական գործունեության և ստեղծագործությունների մասին ջերմ խոսքեր հնչեցրեցին գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արցախյան ազատամարտի մասնակից, արձակագիր Հովիկ Վարդումյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը: Երաժշտական կատարմամբ հոբելյարին ողջունեց գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Մասնակիցները խոսեցին նաև արդի գրականության առջև ծառացած խնդիրների մասին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ օրվա հոբելյարը՝ գրող, արձակագիր Վահագն Գրիգորյանը: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են