«Գրում է այն, ինչ ապրել է,
Ապրում է այն, ինչ գրել է»։
/գրքի խմբագիր՝ Ներսես Աթաբեկյան/
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում արցախյան շունչն էր տիրում: Ընթերցողի սեղանին դրվեց արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Օրացույցից պոկված օրեր» գիրքը: Միջոցառման ընթացքում հեղինակի գրական գործունեության մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, գրող, գրականագետ, առաջաբանի հեղինակ, գրքի խմբագիր Ներսես Աթաբեկյանը: Ելույթով հանդես եկան նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, գրականագետ Միհրան Հովհաննիսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, դասախոս Լիանա Բաղդասարյանը, արձակագիր Գայանե Փայտյանը: Դահլիճում հնչեցին հադրութցի Անուշ Ստեփանյանի գեղեցիկ երգերը, դերասան Գագիկ Հարությունյանի կիթառի կատարումը: Միջոցառումը վարեց և գրականագիտական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Հեղինակի բանաստեղծությունները ընթերցեցին դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Ամալյա Դոլուխանյանը:
Օրվա գիրը, խոսքը և հեղինակը ներդաշնակ էին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են