Այսօր Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մեկնարկեց Ռուսաստանի Դաշնության անկախությանը նվիրված միջոցառումների ծրագիրը։ Բացման խոսքում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը ներկայացրեց «Ռուսաստանի Դաշնության անկախության օր» ծրագրի շրջանակում ԿԳ-ում և նրա բոլոր մասնաճյուղերում նախատեսվող միջոցառումների ծրագիրը․ ցուցահանդեսներ, մուլտերի և ֆիլմերի ցուցադրություն, երաժշտության ունկնդրում, հեռավար շրջայց Մոսկվայի Կրեմլում, ՀՈԱԿ-ի լավագույն ընթերցողների այցելություն Երևանի «Մոսկվայի տուն», դասախոսություն-շնորհանդես, բաց դաս, պոեզիայի օր, ֆլեշմոբ «Իմ Ռուսաստան, անկախության օր»։
Ծրագրի առաջին միջոցռումը նվիրված է Մոսկվա քաղաքին և այս պահին գրադարանի դահլիճում ցուցադրվում է «Москва православная» ֆիլմը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են