«Մոսկվայի օրեր Իսահակյան գրադարանում»


    Գրադարանի դահլիճում մեկնարկեց «Մոսկվայի օրեր Իսահակյան գրադարանում» ծրագիրը: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով իր ելույթում շնորհավորելով մոսկվացիներին քաղաքի տոնի առթիվ, կարևորեց հայ-ռուսական գրական և մշակութային կապերի ամրապնդումը. «Մեկ տարի առաջ պաշտոնապես սկիզբ դրված համագործակցությունն այսօր վերածվել է բազմաթիվ համատեղ ծրագրերի իրագործման: Այս ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում նախատեսվում են ցերեկույթներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, ճանաչողական այցելություն «Մոսկվայի տուն»: Մեր երկու ժողովուրդներին և մայրաքաղաքներին կապող բազմադարյա եղբայրական բարեկամությունը, որը հիմնված է միմյանց մշակույթների, ավանդույթների ու սովորությունների նկատմամբ անկեղծ հետաքրքրության վրա, այսօր էլ շարունակում է զարգանալ ու ավելի ամրապնդվել»: «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ ողջունելով մասնակիցներին, բարձր գնահատեց գրադարանի դերը ռուսական մշակույթի և գրականության հանրայնացման գործում: Ի նշան բարեկամության նա գրադարանին նվիրեց ռուսերեն լեզվով գրքեր: Ելույթներով հանդես եկան Երևանի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի սաները և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, թիվ 21 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Սյուզի Դադյանը: Միջոցառումը վարեց գրադարանի «Ռուսական կենտրոնի» համակարգող Լիլիթ Կարապետյանը: Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին «7 прогулок по Москве» ուսուցողական ֆիլմը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են