Աշխատաժողով - «Նորարար գրադարաններ 2021»


    Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը, որը միտված է գրադարաններում նորանոր տեխնոլոգիաների, ծրագրերի, մեթոդների ներդրմանն ու կիրառմանը: Աշխատաժողովի օրակարգում ընգրկված բազմաթիվ ու բազմաբովանդակ թեմաներից էր նաև «Խաղային տեխնոլոգիաները գրադարաններում» ու դրանց կարևորությունը: Ծրագիրը մանրամասնորեն ներկայացրեցին և իրենց փորձով կիսվեցին Իսահակյան գրադարանի Մանկական գրականության բաժնի վարիչ Արևհատ Մանուկյանը և Ջորջ Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի վարիչ Օֆելյա Դալաքյանը: Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մեջ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք և հետաքրքրասիրություն: Անվտանգ և սիրով լի միջավայրը նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Սա նաև միջոց է երեխաների մոտ գրադարան այցելելու մշակույթը ձևավորելու և զարգացնելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են