«Ժամանակակից դրամատուրգիա», «Հասկեր» և «Վերածնունդ» ժողովածուների շնորհանդես


    Ապրիլի 29-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Կալիֆորնիայի հայ գրողներ»-ի միության հայաստանյան ներկայացուցչության հրատարակած «Ժամանակակից դրամատուրգիա», «Հասկեր» և «Վերածնունդ» ժողովածուների շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացուցչության ղեկավար Մարինե Իսրայելյանը: Ելույթ ունեցան և շնորհավորանքի խոսք հղեցին ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարի խորհրդական, միության պատվավոր անդամ «Տարագիր» ժողովածուի գլխավոր խմբագիր Գևորգ Սարգսյանը, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանը, ԿՀԳՄ անդամներ Լարիսա Պետրոսյանը, Իրինա Արամյան-Մկրտչյանը, Մարի Բարսեղյան-Խանջյանը և այլք: Ներկաներն ունկնդրեցին կիթառահար Գոհար Հարությունյանի և Նարեկ Առաքելյանի երաժշտական կատարումները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են