«Ճանաչենք մեր Մեծերին - Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլ


    Մարտի 30 –ին Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին - Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ –ի Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «Բինգյոլ», թիվ 29 գ/մ-ի «Զորյանականներ», Ս.Վահունու անվան թիվ 28գ/մ –ի «Վարպետ», Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ – ի «Արփի» Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «Իմ Նիրվանա» թիմերը։
Խաղ-մրցույթն ընթացավ ջերմ ու խանդավառ տրամադրությամբ։
Խաղ-մրցույթի բոլոր մասնակից ընթերցողներն աչքի ընկան հարուստ գիտելիքներով և Ավետիք Իսահակյանի ժառանգության հանդեպ առանձնահատուկ սիրով ու հետաքրքրությամբ։
Խաղ-մրցույթի եզրափակիչ փուլում հաղթեցին և պատվոգրերի արժանացան Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «Բինգյոլ» և թիվ 29 գ/մ-ի «Զորյանականներ» թիմերը։
Ս.Վահունու անվան թիվ 28գ/մ –ի «Վարպետ», Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ – ի «Արփի» Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «Իմ Նիրվանա» թիմերը վաստակեցին խաղ-մրցույթի մասնակցության հավաստագրեր։ «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ –ի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից հատուկ նվերներ հանձնվեցին բոլոր մասնակիցներին։
«Մանկապատանեկան գրքի և երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում կազմակերպվող «Ճանաչենք մեր Մեծերին» խաղ-մրցույթն արդեն դարձել է գրադարանի ծրագրային կայուն և հիմնական ավանդույթներից մեկը, որն իր աժեքավոր տեղն ունի հայ Մեծերի բարձր մշակութային ժառանգությունը պատանի ընթերցողների շրջանում արդյունավետությամբ հանրայնացնելու գործում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են