Փետրվարի 19-ին, <<Գրադարանը նվիրում է>> ծրագրի շրջանակներում, Իսահակյան գրադարանը հյուրընկալել էր Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն և գրականության ուսուցչուհի Կարինե Շիտիկյանին և դասղեկ տիկին Ղուշչյանին գրադարանի տնօրինությունը հանձնեց նվեր ՝ գրքի տեսքով՝ դասարանական գրադարանը հարստացնելու համար: Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան բաժինների հետ, այնուհետև գրադարանի <<Մանկական գրականության բաժնում>> դիտեցին Հովհաննես Թումանյանի ծննդյան կապակցությամբ պատրաստված տեսաֆիլմ: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն տիկին Շիտիկյանը շնորհակալություն հանձնեց գրադարանի աշխատակազմին և տնօրինությանը ջերմ ընդունելության և աշակերտների համար գեղեցիկ ուսումնական օր կազմակերպելու համար: Նա ցանկություն հայտնեց հետագայում էլ շարունակել համագործակցությունը գրադարանի հետ և երեխաներին պահել մշակութային կյանքի կենտրոնում՝ գրադարնում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների միջոցով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են