Արտակ Վարդանյանի <<Զամբիլֆրոշ>> սիրավեպի շնորհանդեսը


   Դեկտեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Արտակ Վարդանյանի <<Զամբիլֆրոշ>> քրդական սիրավեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին ելույթ ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Նարինե Գուլյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, բանասեղծ Ալիխանե Մամեն, երգչուհի- դերասանուհի Լիդա Զաքարյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Հասան Դերբոյանը, <<Ակունք>> ազգագրական համույթի հիմնադրամի անդամ Սարգիս Բազդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը, գրքի հրատարակիչ <<Էդիթ Պրինտ>> հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը, Հայաստանի քրդական համայնքի <<Քուրդիստան>> կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը:Երաժշտական կատարումով հանդես եկան Ռզգան Հասոյանը և Օսման Գուրդուլան: Ասմունքող, դերասանուհի Գայանե Սամվելյանը, ով նաև միջոցառման հանդիսավարն էր, ներկայացրեց գրքի խմբագիր Սուրեն Մուրադյանի նամակը: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ, գրող, հրատարագիր Արտակ Վարդանյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են