Գրադարանավարի տոնին նվիրված <<Հանդիպման վայրը գրադարան>> միջոցառումների ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի ցուցասրահում կազմակերպվել էր <<Ստեղծագործում են գրադարանավարները>> խորագրով ցուցադրություն: Ցուցադրությանը ներկայացվել էին ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանի, հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանի, մանկական բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանի, համալրման և մշակման բաժնի գրադարանավարներ Կարինե Եղոյանի և Լուսինե Հարությունյանի, ընթերցողների սպասարկման բաժնի գրադարանավար Լենա Սահակյանի, գորընթացների ավտոմատացման և թվայնացման բաժնի ինժեներ- օպերատոր Սաթենիկ Մաթևոսյանի, <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի գրադարանավար Մարինե Բաբաջանյանի և 27 գրադարան մասնաճյուղի վարիչ Նառա Բեջանյանի աշխատանքները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են