«Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում անցկացվող «Սարոյան108» միջոցառումների շարքում կազմակերպում է «Կարդանք Սարոյան» խորագիրը կրող առցանց ընթերցանության ֆլեշ-մոբ: Ընթերցանության ֆլեշ-մոբը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերից միաժամանակ ընթերցել Սարոյանի ստեղծագործությունները: Ընթերցանության ֆլեշ-մոբի անցկացման հարցում հիմնադրամը համագործակցում է Հայաստանի ամերիկյան անկյունների հետ: Ընթերցանությանը միանում են Երևանը, Գյումրին, Վանաձորը, Չարենցավանը, Կապանը, մասնակցում են նաև Բեյրութը, Մոնրեալը, Լոս Անջելեսը: Ընթերցանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Ընթերցանության ընթացքում կարճ միացումների ձևաչափով կլսենք նաև մասնակից քաղաքներին:
Սիրով հրավիրում ենք բոլորին միանալ «Կարդանք Սարոյան» խորագիրը կրող առցանց ընթերցանության ֆլեշ-մոբին:


   


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են