2014 թ.-ի հոկտեմբերի 6-7-ը <<Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի>> խորագրով Մայր Աթոռում (ք. Վաղարշապատ) և Երևանում կանցկացվի հայկական գրադարանների միջազգային երրորդ համաժողովը:
Սույն համաժողովը տրամաբանական շարունակությունն է 2009թ. oգոստոս ամսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի <<Գրիգոր և Կլարա Զոհրապ>> տեղեկատվության կենտրոնի կազմակերպած հայկական գրադարանների առաջին համագումարի և Հայ գրատպագրության 500-ամյակի և <<Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք>> միջոցառումների շարքում 2012թ. հոկտեմբերի 5-6-ը Հայաստանում անցկացված հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովի:
Նախատեսվում են քննարկումներ ծավալել երեք թեմատիկ ուղղություններով.
• Գրքափոխանակության կազմակերպում, ներառելով.
  1. Հայկական կենտրոնները:
  2. Հայկական գրականություն ունեցող օտարերկրյա գրադարանները:
  3. Մեծ հավաքածու ունեցող անհատները:
• Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
• Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում.
  1. <<Հայ պարբերական մամուլ>>
  2. <<Հայ գիրք>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են