Մարտի 28-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, մանկագիր՝ Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:
Հոբելյանական ցերեկույթին բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Ցուցադրվեցին հատվածներ «Լոռեցի տղան կամ Մենախոսություն հողի, մարդու և աշխարհի հետ» ֆիլմից, որը Լիպարիտ Սարգսյանի մասին կենսավավերագրական ֆիլմ է և նկարահանվել է Ավ.Իսահակյանի անվան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից: Ելույթներով հանդես եկան ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր Հովիկ Վարդումյանը, «Բողբոջներ» ստուդիայի/որը երկար տարիներ ղեկավարել է Լիպարիտ Սարգսյանը/ անդամ Նարեկ Առաքելյանը:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Հնչեցին բանաստեղծի բառերով գրված երգեր «Զատիկ» վոկալ համույթի կատարմամբ/ գեղ.ղեկավար կոմպոզիտոր Լիլիթ Համբարձումյան/: Բանաստեղծի մանկական ստեղծագործություններից ընթերցեցին Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 3-րդ դասարանի սաները: Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծի որդին՝ Տիգրան Սարգսյանը:
Միջոցառումը վարեց Հասարակական կապերի և միջոցառումների բաժնի աշխատակցուհի Հռիփսիմե Մարդոյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են