<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գործառույթները


   Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժինն իրականացնում է կենտրոնական գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի աշխատանքների մեթոդական ղեկավարումը: Նպատակն է նպաստել գրադարանների գաղափարական, տեղեկատվական գործունեության կատարելագործմանը, ինչպես նաև ընթերցողների գրադարանային-մատենագիտական սպասարկման որակի բարելավմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Բաժնի հիմնական գործառույթներն են .
      • Մեթոդական-մասնագիտական աջակցություն ՀՈԱԿ-ի ստորաբաժանումների հեռանկարային ու տարեկան ծրագրերի կազմմանը,
      • գրադարանային գործի տարբեր ոլորտների աշխատանքների ուսումնասիրություններ ու վերլուծություններ, մեթոդական հանձնարարականների կազմում, մեթոդական նամակների առաքում` աշխատանքներն առավել բովանդակային կազմակերպելու նպատակով,
      • հանձնարարականների վերհսկում հսկիչ քարտարանի միջոցով,
      • ընթերցանության ղեկավարման, միասնական ֆոնդի օգտագործման արդյունավետ մեթոդների մշակում ու նոր ձևերի ներդրում,
      • Պարբերական այցելություններ ԿԳ-ի ստորաբաժանումներ և գրադարան–մասնաճյուղեր, մասնագիտական աշխատանքների վերահսկում, մասնագիտական խորհրադատվություններ, հանձնարարականներ, առաջարկություններ, օրինակելի աշխատանքի փորձի փոխանակման կազմակերպում և տարածում՝սեմինար-խորհրդակցությունների և դասընթացների կազմակերպման միջոցով,
      • այլ գրադարանների մեթոդական օգնության կազմակերպում` անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից,
      • ընթերցողական տարբեր խմբերի հետաքրքրությունների սոցիոլոգիական հարցաթերթիկների կազմում, ընթերցողական կարծիքի ուսումնասիրություն, ամփոփում, վերլուծություն,
      • ՀՈԱԿ-ի գրադարանային մասնագետների կադրային քարտարանի համալրում, խմբագրում,
      • ՀՈԱԿ-ի ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հիմնական ցուցանիշների հաշվառում, քննարկում և վերլուծություն,
      • ՀՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան վիճակագրական տվյալների ամփոփում և վերլուծություն:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են