<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տեխնիկական գրականության սպասարկման բաժին


   «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տեխնիկական գրականության սպասարկման բաժնի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային - տեղեկատվական սպասարկումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, գիտատեխնիկական գիտելիքների տարածումը, ընթերցողի գեղագիտական դաստիարակությունը, կրթական համակարգի գործունեության օժանդակումը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, քաղաքականության, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, մասնագիտական որակի զարգացումը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային աշխատանքի նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտասահմանյան երկրների մշակութային, գիտական հարստությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Տեխնիկական գրականության սպասարկման բաժինը գործում է Տիգրան Մեծ 30 հասցեում: Բաժնում ամփոփված է շուրջ 20 հազար կտոր գրականություն: Գրականության 80%-ը բաժնային (տեխնիկական) գրականություն է. մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, ռադիոտեխնիկա, իրավաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, տնտեսագիտություն: Կա նաև գեղարվեստական գրականություն հայերեն և ռուսերեն լեզուներով: Ընթերցասրահը ապահովված է տեղեկատու ապարատով՝ հանրագիտարաններ, տեղեկատուներ, բառարաններ: Բաժնում այբբենական, կարգային և վերնագրային քարտարանների միջոցով ընթերցողը կարող է լիարժեք ծանոթանալ գրքային ֆոնդին: Գործում են մշտական և տարվա հոբելյարներին նվիրված ցուցահանդեսներ, իսկ մամուլի հոդվածների կարգային քարտարանի միջոցով ընթերցողը կարող է ծանոթանալ տարբեր տարիներին մամուլում լույս տեսած համապատասխան նյութերին:





Վարիչ` Պետրոսյան Ալինա
Գրադարանը աշխատում է․
երկուշաբթի - ուրբաթ ` 09.00-17.00
շաբաթ` 10.00-16.00
հանգստյան օր՝ կիրակի

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են