Գրադարանային հավաքածուների սպասարկում


Տացք


«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ընթերցողները, սպասարկման բաժին ներկայացնելով իրենց ընթերցողական տոմսը, կարող են օգտվել գրադարանային հավաքածուներից, ինչպես նաև ստանալ տացքի և ժամկետների երկարացման հնարավորություններ:


Ժամկետի երկարացում


Գրականության օգտագործման ժամկետը կարելի է երկարացնել միայն մեկ անգամ` զանգահարելով գրադարան կամ անձամբ ներկայանալով գրադարանի սպասարկման բաժին վերահաշվառման, պայմանով, որ այլ ընթերցող չի պահանջել այդ գիրքը: Պահանջարկի դեպքում տվյալ գիրքը կարող է հետ կանչվել: Նշված ժամկետը խախտելու դեպքում ընթերցողի սպասարկումը դադարեցվում է` մինչև պարտքի մարումը:


Գրականության առցանց պատվիրում


Գրադարանի ընթերցողները կարող են առցանց պատվիրել անհրաժեշտ գրականությունը: Տրված պատվերները ուժի մեջ են մեկ օր և պահվում են սպասարկման բաժնում մինչև հաջորդ օրը, ժամը 12:00:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Եթե պատվիրված գրականությունն այլևս պետք չէ, այցելեք կամ զանգահարեք գրադարան և պատվերը չեղյալ համարեք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են