<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի ԿԳ ընթերցասրահի գործառույթները





   Ընթերցասրահում գրադարանային-տեղեկատվական ծառայությունների    կազմակերպումը բնորոշվում է մի շարք առանձնահատկություններով.
      • ընթերցանությունը կազմակերպվում է տեղում՝ ընթերցողական անհատական սպասարկման հնարավորություններով
      • ընթերցողներն օգտվում են գրադարանի ամբողջ ֆոնդից, այդ թվում նաև այն նյութերից, որոնք տուն սպասարկման չեն տրվում (հանրագիտարաններ, բառարաններ, հազվագյուտ հրատարակություններ և այլն)
      • ընթերցողները գրքերի ընտրության ավելի լայն հնարավորություն ունեն` օգտվելով ընթերցասրահի հատուկ ֆոնդերից
      • ընթերցողին տրամադրվում են միաժամանակ մի քանի հրատարակություններ
      • ՄԳԱ (միջգրադարանային աբոնեմենտ)-ի միջոցով ձեռք բերված նյութերը ընթերցողներին տրվում են օգտագործման միայն ընթերցասրահի պայմաններում
      • ընթերցողի հետ տարվող անհատական աշխատանքը կատարվում է հետաքրքրությունների ուսումնասիրման և զրույցի միջոցով
      • սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային կենտրոնացված եղանակով
      • ընթերցողներին տրամադրվում են անհատական համակարգիչներ` համացանցային անվճար ծառայությունների հնարավորությամբ, նաև WI-FI հասանելիությամբ
      • գրքային ունեցվածքը պարբերաբար համալրվում է նոր լույս տեսած և մեծ պահանջարկ ունեցող գրականությամբ՝ հաշվի առնելով ընթերցողական պահանջարկը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են