<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Արվեստի գրականության բաժին


    Ջորջ Բայրոնի անվան արվեստի գրականության բաժինն իրականացնում է մշակութային գործունեություն և ընթերցողներին ապահովում գրադարանային տեղեկատվությամբ: Բաժնի գործառույթներն են.
գիտության, մշակույթի լուսաբանում և հանրայնացում, գիտատեխնիկական գիտելիքների տարածում, կրթական համակարգի գործնեության օժանդակում, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ նյութերի արդյունավետ օգտագործում, քաղաքականության, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածում և լուսաբանում, ընթերցողների քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակության նպաստում, ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության ձևավորում, մասնագիտական որակի զարգացում, բնակչության ազատ ժամանցի կազմակերպում:

  Բաժինը կատարում է գրադարանային մատենագիտական գիտելիքների կուտակում և ուսուցում: Աստիճանական անցում է կատարվում գրադարանային գործառույթների ավտոմատացման գործընթացներին: Կազմակերպում է էլեկտրոնային գրացուցակների ստեղծման (կոդավորման) աշխատանքներ և տեղեկատվության մուտքագրում: Ընթերցողների գերակշիռ մասը Երևանի պետական համալսարանի, Գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի ճարտարագիտության և շինարարության պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն են, ինչպես նաև` դպրոցականներ:
Արվեստի գրականության բաժնի գրքային ֆոնդն արտացոլված է այբբենական և կարգային գրացուցակներում: Գրքային ֆոնդը պարբերաբար համալրվում է արվեստին վերաբերող գրականությամբ (ԿԳ-ի ՖՕՊ-ի, համալրման բաժիններից): Ընթերցողներին լիարժեք սպասարկելու, մերժումները պակասեցնելու նպատակով բաժինն օգտվում է ԿԳ-ի ՄԳԱ-ի ծառայություններից: Բացի դրանից, բաժնում գործում է «Գեղեցիկի աշխարհում» խորագրով թեմատիկ քարտարան, որն ընթերցողների լայն շրջաններին ծանոթացնում է արվեստի տարբեր ժանրերի կատարողների կյանքին ու գործունեությանը: Արվեստի գրականության բաժինը մշտապես ներգրավում է նոր ընթերցողներ:
Բաժինը մասնակցում է ԿԳ-ում կազմակերպվող միջոցառումներին (խաղ-մրցույթներ, հանդիպումներ, ցերեկույթներ): Մշտական կապ է պահպանում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախների հետ և նրանց ներգրավում բաժնում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին:

Վարիչ` Հարությունյան Սոնա
Գրադարանը աշխատում է․
երկուշաբթի - ուրբաթ ` 09.00-17.00
շաբաթ` 10.00-16.00
հանգստյան օր՝ կիրակի

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են