<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի Խ. Գյուլնազարյանի անվան 15 գրադարան-մասնաճյուղ


 Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան-մասնաճյուղի հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է, Երևան քաղաքի բնակչության գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ապահովելը, գրադարանային մատենագիտական գիտելիքների ուսուցումն ու տարածումը, գիտության և մշակույթի լուսաբանումն ու հանրայնացումը, կրթական համակարգի գործունեությանն օժանդակելը, գրքերի և տպագիր նյութերի, գրադարանային ֆոնդը կազմող այլ կրիչների արդյունավետ օգտագործումը, հայ և համաշխարհային գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածումն ու լուսաբանումը, Երևան քաղաքի բնակչության քաղաքական, բարոյական, գեղագիտական դաստիարակությունը, ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության ձևավորումը, բնակչության ազատ ժամանակի կազմակերպումը, գրադարանային նոր ձևերի ու մեթոդների մշակումը, արմատավորումն ու տարածումը, ֆոնդերի համալրումը, հարստացումն ու պաշտպանվածության ապահովումը, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը, ազգային և արտերկրի մշակութային և գիտական հաստատությունների, միջազգային հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:

Թիվ 15 գրադարան-մասնաճյուղը հիմնադրվել է 1958թ. -ին: Նախկինում անվանվել է թիվ 24 մասսայական գրադարան: 1980թ. Իսահակյանի անվան ԳԿՀ-ի ստեղծումից հետո դարձել է գրադարանի պատանեկան բաժինը: 1998թ. դեկտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետի թիվ 1085 որոշման համաձայն, թիվ 15 պատանեկան գրադարանն անվանակոչվեց հայ անվանի գրող Խաժակ Գյուլնազարյանի անվամբ: 1958- 1994թթ. գրադարանի վարիչ է եղել Լիզա Ճաղարյանը: 1994 թ-ից առայսօր վարիչ է Սուսաննա Սոսոյանը:

Վարիչ` Սուսաննա Սոսոյան
Հասցե՝ Սայաթ- Նովա 37 .(010) 55-62-20 ,
էլ-փոստ՝ yerevancclbranch15@yahoo.com
աշխ. ժամերը՝ երկ.-ուրբ. ժամը 09:00-17:00
շաբաթ ժամը 10:00-16:00
հանգստյան օր՝ կիրակի

https://www.facebook.com/Իսահակյան գրադարանի թիվ 15 մասնաճյուղ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են