<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի ԿԳ-ի գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժնի գործառույթները


    2004թ.-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը դարձել է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի հիմնադիր անդամ և սկսել է զբաղվել «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ֆոնդերի ավտոմատացված էլեկտրոնային բազաների ստեղծման գործընթացով: Երևանի «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» հետ շարունակվել են ընթերցողների էլելկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման և զարգացման աշխատանքները. 2012թ-ի հունիսից Իսահակյան գրադարանում (ՀՀ-ում հանրային գրադարաններից առաջինում) սկսվել է ընթերցողների էլեկտրոնային սպասարկումը («ELGRAD» ծրագիրը), ինչպես նաև ԿԳ-ի էլեկտրոնային գրադարանի ֆոնդերի ցանցի համալրման և թվայնացման գործընթացը: Թվային բազայում տեղադրվել են նոր ծրագրեր, իսկ ԿԳ-ի սերվերը բաց, ազատ և հասանելի է 24 ժամ: Աշխատանքները շարունակական են: Հատուկ խմբի համար (տեսողական խնդիրներ ունեցող) տեղադրված է «ԱՐԵՎ» էլեկտրոնային- թվային համակարգը, իսկ լսողական խնդիրներ ունեցողների համար գործում են «ԷԼԳՐԱԴ»-ի թվային բազաների «Ոսկե շղթա 1,2,3» ծրագրերը: Բաժինը
         • իրականացնում է «ALEF» ծրագրով գրքերի մուտքագրում, համակարգի ավտոմատացված գրացուցակի ստեղծման շարունակական աշխատանքներ, ինչպես նաև ՝ «ԷԼԳՐԱԴ» և «ԱԼԵՖ» ծրագրերի հետ զուգահեռ աշխատանքներ («ԱԼԵՖ» համակարգը տեղեկատվություն է տրամադրում ոչ միայն «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի, այլ նաև ՀՀ այլ խոշոր գրադարանների գրքային հավաքածուների մասին),),
         • ապահովում է ԿԳ-ում և համակարգի բոլոր գրադարան-մասնաճյուղերում համակարգիչների և տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքն ու անվճար համացանցային ծառայությունը, նաև՝ WI-FI հասանելիությամբ,
         • իրականացնում է ՀՈԱԿ-ի աշխատակիցների համակարգչային- օպերատորական գիտելիքների կատարելագործումը, որի շնորհիվ նրանք ձեռք են բերում նոր տեխնիկական հմտություններ, ինչպես նաև հմտանում գրադարանում գործարկվող «ԷԼԳՐԱԴ» և «ԱԼԵՖ» ծրագրերում,
         • իրականացնում է ՀՈԱԿ-ի պաշտոնական WEB կայքի սպասարկումը և ֆեյսբուքյան էջի վարումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են