Փետրվարի 17-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Հենրիկ Բախչինյանի ծննդյան 75-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հոբելյարին շնորհավորեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, գրող Գոհար Գալստյանը, գրող Վալերի Պարանյանը, վաստակավոր մանկավարժ Գրեզելդա Ղազարյանը: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Մայիլյան եռյակը» /գեղ. ղեկ. ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյան/, քամանչահար Հակոբ Խալաթյանը, երգիչ Նարեկ Առուշանյանը: Սայաթ Նովայի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ Նարեկ Ղազարյանը: Ցերեկույթը վարեց և օրվա հոբելյարին ուղղված ուղղերձներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը: Միջոցառումը եզրափակեց և երախտիքի խոսքով հանդես եկավ Հենրիկ Բախչինյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են