«20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին է ձոնված պատմական, գեղարվեստական և վավերագրական բազմահատոր «Ապրելու բանաձև» մատենաշարի 13-րդ հատորը՝ որպես պատգամ սերունդներին, որպես հնչող շեփոր ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ»:
Գոհար Մարտիկյան
Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 13-րդ հատորի հեղինակային նվիրատվություն: Միջոցառմանը ներկա էին Երևանի համայնքային գրադարանների ներկայացուցիչները, որոնք մեծ սիրով իրենց գրադարանները համալրեցին հեղինակի նվիրած գրքով: Ելույթով հանդես եկան գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, Ստ. Շահումյանի անվան դպրոցի տնօրեն Աննա Եղյանը, նույն դպրոցի /ՄԿԱ/ մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրեն Մարինե Տանանյանը, Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարանի տնօրեն Իրինա Աֆյանը, Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի վաստակաշատ տնօրեն Թամար Արևյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի գրադարանավար, ապրիլյան քառօրյայի անմահացած հերոս՝ հետախույզ- գնդացրորդ Սասուն Մկրտչյանի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը: Ելույթով հանդես եկան նաև գրքի հրատարակման հովանավոր Ռիտա Աջամօղլյանը և «Ապրելու բանաձև» մատենաշարի հեղինակ, ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը:
Միջոցառումը վարեց և գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են