Ավ. Իսահակյանի անվան ԿԳ դահլիճում տեղի ունեցավ մանկավարժ Ալվարդ Սամսոնյանի «Խատուտիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը լույս է ընծայել «Լուսապսակ» խմբագրությունը : Հեղինակը 1996-ից ապրում է մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում և շուրջ 20 տարի ղեկավարել է տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի մշակույթի բաժինը:
Գիրքը հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին, ովքեր մեծ սիրով և ոգևորությամբ արտասանում էին հեղինակի բանաստեղծությունները: Գեղեցիկ պարային համարներով հանդես եկան Դիանա Հովեյանը և Մարիամ Փերոյանը: Միջոցառման ընթացում հնչեցին նաև երգեր Միլենա Գևորգյանի, Էմմի Հովհաննիսյանի կատարմամբ: Նարեկ Պապոյանը ներկայացրեց գեղեցիկ դաշնամուրային ստեղծագործություն:
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի մեր հիանալի փոքրիկները մեծ սիրով արտասանեցին հեղինակի բանաստեղծությունները:
Դահլիճում տիրում էր մանկական ջերմ և ուրախ մթնոլորտ:
Հեղինակի և <<Խատուտիկ>> մանկական ճողովածուի մասին ջերմ խոսքեր հնչեցրեցին Գեղաշեն դպրոցի 3-րդ դասարանի դասվար Նելլի Քոչարյանը, Էրեբունի վարչական շրջանի թիվ 10 գրադարանի տնօրեն Զեփյուռ Սարդարյանը և բանաստեղծուհի Հռիփսիմեն:
Միջոցառումը վարեց գրքի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են