Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ «Արևի շող» մանկական զարգացման կենտրոնի նկարչական խմբակի «ԼՈՒՍԷ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Դահլիճը լցված էր մանկական գույներով ու ջերմությամբ: Երեխաների ծնողները և մասնակիցները գնահատեցին և վայելեցին իրենց երեխաների ներաշխարհից բխող արևի շողը: Ցուցահանդեսը ներկայացրեց և երեխաներին պատվոգրերով պարգևատրեց զարգացման կենտրոնի նկարչության խմբակի ուսուցչուհի Քնարիկ Ապիկյանը: Ելույթ ունեցավ և շնորհակալանքի խոսք ասաց զարգացման կենտրոնի տնօրեն Մարիամ Վարդանյանը: Ամփոփիչ խոսքում գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, կարևորելով նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը գրադարանում, նշեց, որ գրադարանի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն գրքի հանրայնացումը, այլև գրադարանը հանդիսանում է մշակութային հարթակ ընթերցողների գեղագիտական ճաշակի ձևավորման և զարգացման համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են